‘Եգիպտոս. Նախագահ՝ առանց ծրագրի’

738

Աբդել-Ֆաթահ աս-Սիսին Եգիպտոսի նոր նախագահն է: Նա համընդհանուր ընտրություններում ստացել է ձայների 96 %-ը: Աս-Սիսիի կողմնակիցները Կահիրեի փողոցներում ու նաև Թահրիր հրապարակում տոնում են նրա հաղթանակը:

Նորընտիր նախագահը ուղերձով հանդես է եկել ազգային հեռուստատեսությամբ. «Ժամանակն է աշխատելու հանուն լավագույն ապագայի: Ապագան մեզ քարտ-բլանշ է տվել, որի հետ մենք կարող ենք անել՝ ինչ ուզում ենք»:

Աս-Սիսին իսկապես էլ մինչ այժմ իր խաղաքարտերը չի բացել և չի ցույց տվել ապագայի իր պլանները: Նա իշխանության է եկել ժողովրդական հուզումների ալիքի վրա և քաղաքական ասպարեզից (ոչ առանց բանակի միջամտության) նախորդ նախագահին՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման դրածո Մուհամեդ Մուրսիին հեռացնելու ֆոնին:

Euronews-ի թղթակիցը Կահիրեից հայտնում է, որ եգիպտացիներն անկեղծորեն տոնում են աս-Սիսիի հաղթանակն ընտրություններում:

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին. 9 մարդ հոսպիտալացվել է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’