‘Եգիպտոս. Նոր դատավճիռներ նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների նկատմամբ’

937

Եգիպտոսում երկարատև ազատազրկման են դատապարտվել տասնյակ իսլամիստներ, որոնք մեղադրվում են նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո եկեղեցիներ և ոստիկանության բաժիններ հրկիզելու մեջ: Պետական դատախազությունը հայտարարել է, որ 40 դատապարտյալները մասնակցել են անցյալ տարի Ասյուտ քաղաքում տեղի ունեցած հարձակումներին ու թալանին:

Անցյալ տարվա օգոստոսից Եգիպտոսում ռազմական իշխանությունների կողմից ձերբակալվել է ավելի քան 16 հազար մարդ: Առնվազն 1400 մարդ է զոհվել գործող վարչակարգի հակառակորդների ցույցերը ցրելու ընթացքում:

Զինվորականների կողմից Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո  անցյալ տարի Ասյուտ քաղաքում նրա կողմնակիցների տարերային ցույցեր էին սկսվել, որոնց ընթացքում հրկիզվել էին մի քանի ոստիկանական բաժանմունքներ, քրիստոնեական հինգ եկեղեցի և մի շարք խանութներ:

Վերջին ամիսներին տապալված իսլամիստ նախագահի տասնյակ կողմնակիցներ դատապարտվել են մահապատժի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բելառուսի ազգային բանկը 30 % հարկ է մտցնում արտարժույթի գնման նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կոմունիստին մեղադրում են Դոնեցկի ջրամբարները թունավորելու փորձի մեջ’