Եգիտոսում տեղի է ունեցել Սֆինքսների ծառուղու բացման արարողությունը

131

Եգիպտական Լուքսորում երեկ կայացել է քաղաքի երկու հնագույն տաճարների միջև գտնվող Սֆինքսների ծառուղու բացման արարողությունը։

Շքեղ արարողությանը մասնակցել են հարյուրավոր դերասաններ, որոնք ներկայացրել են  այդ վայրում տեղի ունեցած հինավուրց փառատոնի դրվագները։

Ծառուղու շինարարությունն սկսվել է Թութմոս III փարավոնի օրոք։ Հին Եգիպտոսում ծառուղին օգտագործվել է հանդիսավոր շքերթներ անցկացնելու համար։

Ծառուղու երկարությունը գրեթե երեք կիլոմետր է, իսկ տարիքը՝ մոտավորապես 3 հազար տարի։ Դրա պեղումների վրա հնագետները մի քանի տասնամյակ են ծախսել։

Ծառուղու երկայնքով հազարից ավելի սֆինքսների արձաններ կան։ Եգիպտոսի իշխանությունները հուսով են, որ Սֆինքսների ծառուղու բացումը զբոսաշրջիկներ կբերի երկիր՝ քաղաքական ցնցումների շարանից և կորոնավիրուսի համավարակից հետո։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻնտերպոլի նոր նախագահ է ընտրվել գեներալ Ահմեդ Նասեր ալ-Ռաիսին
Հաջորդ հոդվածըԼեհաստան․ Հարյուրավոր միգրանտներ շարունակում են Բելառուսից սահմանը հատելու փորձերը