‘ԵԶԲ-ում քննարկել են ԵՏՏ-ի ներսում ինտեգված արժութային շուկայի ձևավորման հարցը’

746

Եվրասիսկան Զարգացման Բանկի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Ինտեգրված արժութային շուկայի հեռանկարներն ու հնարավորությունները ԱՊՀ երկրների ռեզիդենտ-բանկերի համար» խորագրով կլոր սեղան:

Մասնակիցները նշել են, որ ինտեգրված արժութային շուկայի ձևավորումը մասնակիցների համար փոխադարձ մուտք է ապահովում դեպի Եվրասիական Տնտեսական Տարածության երկրների, ինչպես նաև ԱՊՀ մյուս շահագրգիռ երկրների շուկաները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պայմաններ ստեղծում` արժույթների ուղղակի գնանշումների և ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու համար:

Ըստ փորձագետների, ԵՏՏ երկրների մուտքը դեպի ինտեգրված բորսայական շուկան կարող է նպաստել իրացվելիության աճին, իսկ ազգային արժույթներով ուղղակի գնանշումների առկայությունը կարող է կրճատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կոնվերսիոն ծախսերը:

Եվրասիական Զարգացման Բանկը հանդիսանում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչը, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, 2006 թվականի հունվարին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար: Բանկի մասնակից պետություններն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզսատանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:  

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘ԴԱՀԿ-ն հերքում է Մարզահամերգային համալիրի աճուրդի կասեցման մասին տեղեկությունները’