‘Եզդիները տոնում են նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը ‘

1333

Հայաստանում ամենամեծաքանակ ազգային փոքրամասնությունը՝ եզդիները, նշում են հրեշտակապետ Մալաքե Թաուսի սուրբ ծննդյան տոնը կամ նոր տարին: Ամեն տարի, ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը, աշխարհի բոլոր հավատացյալ եզդիները հավաքվում են իրենց հարազատների գերեզմանների մոտ, ապա շարունակում են տոնախմբությունը տանը:

Մալաքե Թաուսը համարվում է եզդիների գլխավոր հրեշտակը, որն առաջնորդում է 40 հրեշտակներին:

Բանավոր ավանդության համաձայն՝ Մալաքե Թաուսը հրաժարվեց երկրպագել Ադամին՝ համաձայնելով երկրպագել միայն Արարչին: Դրա համար Արարիչը պատժեց հրեշտակապետին՝ արտաքսելով դրախտից ու նշանակելով նրան դժոխքի կառավարիչ: 7 հազար տարի դժոխքում մնալով՝ Մալաքե Թաուսը կարեկցում էր մեղավորների տանջանքներին: Արարիչը դրա համար ներեց նրան եւ բարձրացրեց երկինք՝ դարձնելով նրան հրեշտակապետ: Եզդիները երկրպագում են Մալաքե Թաուսին՝ որպես ջերմության եւ կյանքի աղբյուր:  

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Կառավարությունը չունի ճգնաժամից դուրս գալու ծրագիր’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Նարեկացին, ինքնիշխանությունը եւ հայաստանակենտրոնությունը ‘