‘Եզդիների բողոքի ակցիան անցել է լարված մթնոլորտում (ֆոտոշարք)’

1168

Հայաստանի եզդիների «Սինջար» կազմակերպության և եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչներ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝  ՀՀ իշխանություններից պահանջելով ՄԱԿ-ում եւ միջազգային այլ ատյաններում բարձրացնել Իրաքում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների դեմ բռնությունը կանխելու հարցը:

Ցուցարարները փակել են ճանապարհը եւ պահանջել հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Որոշ ժամանակ անց ոստիկանները բռնի ուժով հետ են մղել ցուցարարներին եւ բացել են ճանապարհը:

Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը օրերս հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը ուղիներ է որոնում Իրաքի եզդիների օգնության համար նախատեսված 50 հազար դոլարը արդյունավետ կերպով տեղ հասցնելու համար:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը մտադիր է $600 միլիոնով նոր ջերմաէլեկտրակայան կառուցել’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում’