‘Եզրափակիչ խաղից առաջ «Մարականա» մարզադաշտում հանդես կգա Շակիրան (տեսանյութ)’

676

Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան արդեն երրորդ  անգամ անընդմեջ հանդես է գալիս աշխարհի  առաջնություններում: Այս անգամ նա հանդիսատեսին  կներկայացնի  La la la (Brazil 2014) կոմպոզիցիան: Իսկ Կարլոս Սանտանան, Ժան Վայկլեֆը և  Ալեշանդրե Պիրեսը կկատարեն  Dar um Jeito-ն՝ 2014 թվականի աշխարհի առաջնության հիմնը:

 «Հասկանալի պատճառներով ես առանձնահատուկ  վերաբերմունք ունեմ ֆուտբոլի հանդեպ: Ես հիանալի հասկանում եմ, որ աշխարհի առաջնությունը շատ շատերի համար որքան կարևոր նշանակություն ունի: Ես երախտապարտ եմ փակման արարողությանը մասնակցելու համար: Երկրպագուները անհավանական աջակցություն են ցույց տալիս այս երգին, և ես չեն հաբերում, թե երբ եմ այնտեղ հանդես գալու»,-ասել է կոլումբիացի երգչուհին:

 Հիշեցնենք, որ այս աշխարհի առաջնությունը անցկացվում է Բրազիլիայի  12 քաղաքներում: Մրցաշարի հաղթողը, որը կորոշվի հուլիսի 13-ին, կսատանա 35մլն դոլար, երկրորդ  տեղը զբաղեցրած հավաքականը՝ 25 մլն դոլար, իսկ երրորդը՝ 22 մլն դոլար:

Նախորդ հոդվածը‘Ընդդեմ Տիգրան Սարգսյանի` ստորագրահավաքի մասնակիցների թիվն աճում է’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային բանկը հաստատել է 50 մլն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին’