Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Առաջին նախագահի «ընդդիմախոսները» հաճախ են դիմում քաղտեխնոլոգիական պարզագույն հնարքի․ «Ղարաբաղյան շարժման ալիքի վրա հռչակեց «Միացում» նպատակ, եկավ իշխանության, բայց խոստումը չկատարեց»։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն իրականացրել է Հայաստան-Արցախ միացումը, այլեւ հասել փաստի միջազգային լեգիտիմացմանը։ Միջազգային ոչ մի ատյան, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, չի դատապարտել Լաչինի միջանցքի բացումը։
Եւ եթե այսօր մենք դիվանագիտական ռեսուրս դեռ ունենք՝ պահելու Լաչինի միջանցքի էքստերիտորիալ կարգավիճակը, պնդել, որ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության ուղիների վրա նույն ռեժիմը միջազգայնորեն լեգիտիմ չէ, ապա դարձյալ պարտական ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին»։