‘
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է պնդել, որ Գյումրիում ոստիկանությունը «շատ ճիշտ» է գործել, և հայտարարում է, թե բողոքի ցույցի կազմակերպիչներն անպայման պիտի բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն:
«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Վլադիմիր Գասպարյանին ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Գյումրիում մեծ ոճրագործություն էր տեղի ունեցել, ինքը գնացել հասել էր այնտեղ, բայց ում որ պիտի բռներ` ռուսներն արդեն «քթի տակից» փախցրել էին: Հասկանալի է` պետք է ինչ-որ կերպ լրացնել բացը: Եթե թույլ չեն տալիս մարդասպանին բռնել, ինքն էլ «հակառակ կողմին» կբռնի. բա հո իզուր տեղը չի՞ գնացել հասել Գյումրի: Բայց, հասկանալի է, շարքային «քարեր նետողներին» չի բռնի, այլ կազմակերպիչներին: Հնարավոր է՝ նույնիսկ «Արևմուտքի քսու վարձկանների» լրտեսական ցանց բացահայտի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
‘