‘Եթե կրակեն, շուտ մտիր «հակաահաբեկչական աթոռի» տակ’

1353

Շոտլանդիայում՝ Գլազգոյում, Osdin Shield կահույքի ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատում է իրենց տեսակի մեջ առաջին հակաահաբեկչական աթոռները և բազմոցներն ստեղծելու ուղղությամբ: Կահույքի բարձիկների մեջ հատուկ զրահաթիթեղներ են տեղադրվելու, որոնց շնորհիվ այն անխոցելի կդառնա:

Կահույքը, որի տակ կարելի է թաքնվել՝ մինչև հատուկ նշանակության ջոկատի ժամանելը, նախատեսված է այն դեպքերի համար, երբ տարածքում փոխհրաձգություն տեղի ունենա: «Մենք այդ կահույքը նախագծել ենք՝ հաշվի առնելով անսպասելի հրաձգությանը մարդու բնական արձագանքը՝ կռանալ և թաքնվել ինչ-որ թաքստոցում»,- պարզաբանել է ընկերության հիմնադիր Դարեն Օսդինը:

Ենթադրվում է, որ ընկերության հիմնական պատվիրատուները կլինեն հյուրանոցները, հասարակական սննդի հաստատությունները, դեսպանատները և թանգարանները: Փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է երրորդ անգամ’