‘Եթե ձեզ «նկարել» են՝ դատարան դիմելուց առաջ դիմեք ՃՈ. Հայտարարություն’

1425

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ առաջարկում է տեսադիտարկման և արագաչափ սարքերի արձանագրած խախտումները վիճարկող քաղաքացիներին գնալ ամենակարճ ճանապարհով: Հայտարարությունը ստորև.

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափությունը:

Տեսադիտարկման և արագաչափ սարքերի արձանագրած խախտումները վիճարկող քաղաքացիներին առաջարկում ենք ժամանակատար ու ծախսատար դատական պրոցեսների մեջ մտնելու, առավել ևս՝ զանգվածային լրատվության միջոցների օգնությանն ապավինելու փոխարեն գնալ ամենակարճ ճանապարհով՝ դիմել Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոն /հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա 9/ կամ դիմում գրել Ճանապարհային ոստիկանության պետի անունով, կամ էլ զանգահարել 56-29-64 հեռախոսահամարով: 

Հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերին հաշված րոպեների ընթացքում կտրվի պատշաճ լուծում:

Նախորդ հոդվածը‘Վասիլի Ղազարյանն ավարտեց դիվանագիտական առաքելությունը Ղազախստանում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել ավտովթարում զոհվածների անունները’