‘Եթե «Ռեալը» ոչ մի մրցանակ չշահի, Պերեսը կազատի Անչելոտիին’

726

«Ռեալի» նախագահը ծարավի է տիտղոսների, եւ արդեն մոռացել է, որ Անչելոտին շահել է երկար սպասված Դեսիման: Իսպանիայի առաջնության 24-րդ մրցափուլում «Ռեալը» նվաստացուցիչ պարտություն կրեց «Ատլետիկոյից» (0-4): Վերջերս Անչելոտիի թիմը պարտվեց Հնդկացիներին Իսպանիայի գավաթում:

«Պերեսը շատ հանգիստ տեսք ունի: Երբեք նրան այդպիսի իրավիճակում այդքան հանգիստ չեմ տեսել: Բայց գիտեմ, որ նա աշխատանքից կազատի Անչելոտիին, եթե վերջինս այս մրցաշրջանում ոչ մի մրցանակ չշահի»,- ասել է լրագրող Էդուարդո Ինդուն: Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 1-ին տեղում է, բայց արդեն դուրս է մնացել Իսպանիայի գավաթից եւ պարտվել երկրի սուպերգավաթը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մադրիդցիները կխաղան «Շալկեի» հետ:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» կարող է պատժել Խամեսին ու Խեդիրային Ռոնալդուի խնջույքին մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ Աբիդալ. ««Բարսելոնան» պետք է երկարաձգի պայմանագիրն Ալվեշի հետ»’