‘Եթովպիայում կործանվել է «Բոինգ 737»-ը ‘

1007

Կիրակի առավոտյան աղետի է ենթարկվել Ethiopian Airlines-ի օդանավը, որը Ադիս-Աբեբայից թռչում էր Քենիայի մայրաքաղաք: Բոլոր 149 ուղևորները և անձնակազմի ութ անդամները զոհվել են: Զոհերի թվում 35 երկրի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ 32 քենիացի, 18 կանադացի, 8 ամերիկացի, 3 ռուսաստանցի:

Նույն մոդելի մի ինքնաթիռ էլ կործանվել էր հոկտեմբերին Ինդոնեզիայում:

Երեկոյան Եթովպիայի խորհրդարանը որոշում է կայացրել մարտի 11-ը հայտարարել ազգային սգո օր:

Ավիաաղետի պատճառներն առայժմ անհայտ են: Սակայն, ինչպես հաղորդել են ավիաընկերությունում, օդ բարձրանալուց քիչ անց օդաչուն հաղորդել է ինչ-որ անսարքության մասին և խնդրել է թույլ տալ վերադառնալ Ադիս-Աբեբա:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի ԱԱ․ Հայաստան — ԱՄՆ՝ 1։3’