‘
Լիբիայում եթովպացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ Եթովպիան եռօրյա սուգ է հայտարարել:
Կիրակի օրը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները տեսագրություն էին տարածել, որում պատկերված էր եթովպացի առնվազն 30 քրիստոնյաների զանգվածային հաշվեհարդարի տեսարանը: Սպանությունն իրականացրել են ԻՊ-ի հետ կապ ունեցող լիբիացի գրոհայինները:
Եթովպիայի կառավարությունը հաստատել է, որ սպանվածները եթովպացի ներգաղթյալներ են:
Եթովպիայի խորհրդարանը շուտով արտահերթ նիստ է հրավիրելու Լիբիայում կատարված սպանությունների հարցով:
Եթովպիայի բնակիչները, գերազանցապես՝ քրիստոնյաներ, ցնցված են տեղի ունեցածից: Աֆրիկյան Միությունը, Եվրամիությունը և ԱՄՆ-ն իրենց համերաշխությունն են հայտնել Եթովպիային: Փոխանցում է BBC-ն:
‘