‘ԵԺԿ-ն ափսոսում է եւ համարում, որ Հայաստանին ճնշել են’

928

Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ: 

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը ԵԺԿ-ի վեհաժողովում ներկայացրել է Ստյոպա Սաֆարյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե վեհաժողովն ընդգծել է, որ եվրասիական Մաքսային միության անդամակցությունը անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հետ:

Հիշեցնենք, որ ԵԺԿ անդամ է նաեւ ՀՀԿ-ն, որի երկու ներկայացուցիչ մասնակցել են այս նիստին: Ու թեեւ նիստից հետո նրանք փոքր-ինչ տարակուսանքով են մեկնաբանել Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշման գործադրման վերաբերյալ, չի բացառվում, որ հենց նրանք են ԵԺԿ-ին ՀՀ իշխանությունների անունից փոխանցել, թե իբր Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացրել է ռուսական կողմի ճնշումների արդյունքում: 
 

Նախորդ հոդվածը‘Չեխիա – Հայաստան հանդիպման պրոմոհոլովակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սեր-ժիկ, հե-ռա-ցի՛ր», «չե-բու-րաշ-կա». Ցուցարարները՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)’