‘Ելենա Լուկաշ. Տիմոշենկոյի ազատ արձակման համար Ուկրաինայի նախագահը իրավական հիմքեր չունի’

1103

Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ներում շնորհելու հարցին, հայտարարել է. «Այսօրվա դրությամբ Ուկրաինայի նախագահը իրավական հիմքեր չունի ներման հրամանագիր ստորագրելու համար»,- հայտնում է podrobnosti.ua-ը: Նախարարը նաև հայտարարել է. «Այսօր դա նախագահի  իրավասությունների շրջանակում չէ, և այդ հարցը կարող է դիտարկվել միայն որոշակի պայմաններում»: Լուկաշը նաև հիշեցրել է ներման հանձնաժողովի եզրակացության մասին, որտեղ նշվում է, որ Տիմոշենկոյի ազատ արձակումը վաղաժամ է: Նախարարը նաև հիշեցրել է, որ ներման համար պարտադիր է նաև այդ հանձնաժողովի եզրակացությունը: Հիշեցնենք, որ ԵՄ-ն Տիմոշենկոյի ազատ արձակումը համարում է Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման պայման, իսկ Տիմոշենկոյի ազատ արձակման անհրաժեշտության մասին այս ամսվա ընթացքում բազմիցս հայտարարել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահն ու արտգործնախարարը:

 

Նախորդ հոդվածը‘Էրմիտաժը նախատեսում է ուրարտական հնությունների վերաբերյալ աշխատություններ հրատարակել’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոյի հակառակորդները կխորհրդակցեն ութոտնուկի հետ’