Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը։
Եզրափակիչում աշխարհի 23-րդ ռակետը մրցեց երկրորդ ռակետ, Մարոկկոյի ներկայացուցիչ Օնս Ժաբերի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 3:6, 6:2, 6:2: Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 51 րոպե։
Երկու թենիսիստուհիներն էլ առաջին անգամ էին դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
23-ամյա մոսկվացի թենիսիստուհին 2018-ից է ներկայացնում Ղազախստանը։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչներին այս տարի արգելվել է մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին։
Տղամարդկանց մենախաղի չեմպիոնի կոչումը հուլիսի 10-ին կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու ավստրալացի Նիկ Կիրյոսը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։