‘Ելիսեյան պալատում մեկնարկել է Օլանդ-Սարգսյան հանդիպումը ‘

1072

Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է Reuters-ը: Դրան նախորդել է Օլանդի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հրապարակել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգով այսօր կայանալիք հանդիպումների գրաֆիկը: Համաձայն դրա, Երեւանի ժամանակով ժամը 21.00-ին կմեկնարկի եռակողմ հանդիպում Օլանդի, Սարգսյանի եւ Ալիեւի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից հետո, ժամը 23.00-ին հյուրերի պատվին պաշտոնական ընթրիք կտրվի:

Հանդիպումը ընթանում է «Կովկասի ապագայի գլոբալ հարցեր» խորագրի ներքո: 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կատարողները բացահայտված են, իսկ նրանց ուղղորդողները` ոչ’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 28-ին Արաբկիր համայնքում գազ չի լինի’