Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Առաջինը հաջողության հասավ կատալոնական թիմը։ 50-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն։ Արդեն 3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
59-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի գոլի շնորհիվ 76-րդ րոպեին։
Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Ռենին»։
Հոլանդական «Այաքսն» ու գերմանական «Ունիոն Բեռլինը» խաղացին ոչ ոքի՝ 0:0։
Ավստրիական «Զալցբուրգը» տանը մրցեց իտալական «Ռոմայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին։
Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» — «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:2 (տեսանյութ)
Մարկոս Ալոնսո, 50, Ռաֆինյա, 76 — Մարկուս Ռեշֆորդ, 53, Ժյուլ Կունդե, 59, ինքնագոլ
«Այաքս» — «Ունիոն Բեռլին»` 0:0
«Զալցբուրգ» — «Ռոմա»` 1:0 (տեսանյութ)
Նիկոլաս Կապալդո, 88
«Շախտյոր Դոնեցկ» — «Ռեն»` 2:1 (տեսանյութ)
Դմիտրի Կրիսկիվ, 11, Արտյոմ Բոնդարենկո, 45+1, 11մ — Կառլ Տոկո Էկամբի, 59
«Յուվենտուս» — «Նանտ»՝ `00:00 (Երեւանի ժամանակ)
«Բայեր» — «Մոնակո»` 00:00
«Սեւիլիա» — «ՊՍՎ Էյնդհովեն»` 00:00
«Սպորտինգ» — «Միդտյուլանդ»` 00:00
1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։
1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»: