‘
Եվրոպա լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի շրջանակում մի շարք հանդիպումներ կայացան:
«Արսենալ»-ը գրեթե երկրորդ կազմով 3 անպատասխան գնդակ ուղարկեց ուկրաինական «Վորսկլա»-ի դարպասը:
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացել է Սմիթ-Ռոուն: 27-րդ րոպեին 11-մետրանոցից իր թիմի առավելությունը կրկնապատկել է Ռեմսին: 41-րդ րոպեին երրորդ գնդակը խփել Վիլոքը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ փոխարինման դուրս չեկավ:
«Վորսկլա» — «Արսենալ»՝ 0:3
«Միլան»-ն իր հերթին «Սան Սիրո» մարզադաշտում փոքր-ինչ դժվարությամբ 5:2 հաշվով առավելության հասավ «Դյուդելանժ»-ի նկատմամբ:
Տանտերերի խփած 5 գոլերից երկուսն իրենց անվան դիմաց գրանցեցին հյուրերի ֆուտբոլիստներ Ստելվիոն և Սչնելը: «Ռոսոներիներ»-ից աչքի ընկան Չալխանպղլուն և Կուտրոնեն:
«Միլան» — «Դյուդելանժ»՝ 5:2
Այլ արդյունքներ՝
«Բայեր» — «Լուդոգորեց»՝ 0:1
«Բորդո» — «Սլավիա»՝ 1:0
ԲԱՏԷ — «Վիդի»՝ 2:0
«Զալցբուրգ» — «Լեյպցիգ»՝ 1:0
«Անդերլեխտ» — «Սպարտակ Տր.»՝ 0:0
«Ռուսենբորգ» — «Սելթիկ»՝ 0:1
«Ֆեներբահչե» — «Դինամո Զ.»՝ 0:0
«Բետիս» — «Օլիմպիակոս»՝ 1:0
«Սպարտակ Մ.» — «Ռապիդ»՝ 1:2
«Աստանա» — «Դինամո Կ.»՝ 1:0
«Ղարաբաղ» — «Սպորտինգ»՝ 1:6
‘