‘ԵԼ. «Բորուսիան» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)’

1147

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսսիան» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ և պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ: Դորտմունդցիները բավականաչափ գոլային պահեր ունեցան, սակայն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում. 30-րդ րոպեին աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Երկրորդ կեսում խաղն էականորեն չփոխվեց. «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին չհաջողվեց հարձակման գծում աչքի ընկնել արդյունավետ գործողություններով, իսկ «Բորուսսիան» երկու գոլ խփեց. դուբլ ձևակերպեց Մարկո Ռոյսը: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Գրիգոր Գրիգորյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական’