Թուրինի «Յուվենտուսը» դուրս եկավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։ Ֆրանսիական «Նանտի» դեմ 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսն» առավելության հասավ 3:0 հաշվով։ Իտալական թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
1/8 եզրափակիչում են նաեւ իսպանական «Սեւիլիան» ու պորտուգալական «Սպորտինգը»։
«Սեւիլիան» պատասխան խաղում 0:2 հաշվով պարտվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին», սակայն տանը առավելության էր հասել 3:0 հաշվով եւ շարունակում է պայքարը։
«Սպորտինգը» Դանիայում 4:0 հաշվով պարտության մատնեց «Միդտյուլանդին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
«Մոնակո» — «Բայեր» դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ «Մոնակոն» տանը հիմնական ժամանակում 2:3 հաշվով պարտվեց գերմանական «Բայերին»։ Գերմանիայում 3:2 հաշվով հաղթել էր «Մոնակոն»։
Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), պատասխան հանդիպում
«Նանտ» — «Յուվենտուս»՝ 0:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
Անխել Դի Մարիա, 5, 20, 11մ, 78
Հեռացում՝ Նիկոլյա Պալուա («Նանտ»), 18
«ՊՍՎ Էյնդհովեն» — «Սեւիլիա»՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:3)
Լյուկ դե Յոնգ, 77, Ֆաբիու Սիլվա, 90+4
«Միդտյուլանդ» — «Սպորտինգ»` 0:4 (առաջին խաղ՝ 1:1)
Սեբաստիան Կոատես, 21, Պեդրու Գոնսալվեշ, 50, 77, Ստեֆան Գարտենման, 85, ինքնագոլ
Հեռացում՝ Պաուլինյո («Միդտյուլանդ»), 38, երկրորդ դեղին քարտ
1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»: