‘ԵԼ. «Վալենսիա» — «Արսենալ» խաղը կսպասարկեն հոլանդացի մրցավարներ’

712

Լոնդոնի «Արսենալի» եւ իսպանական «Վալենսիայի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կաշխատեն հոլանդացի մրցավարներ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Իսպանիայում մայիսի 9-ին անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանի Մակելին:

«Վալենսիա» — «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 3:1 հաշվով։

Նախորդ հոդվածը‘Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Մադրիդում’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստները’