‘ԵԽԽՎ առանցքային երկու հանձնաժողովները փակ են դառնում ընդդիմության համար. Լ.Զուրաբյան’

1091

«Այսօր պարզ դարձավ, թե պատվիրակության ներկայացուցիչներից ով որ հանձնաժողովում պետք է ընդգրկվի, իսկ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց որևէ կոմպրոմիսի գնալ՝ հիմք ընդունելով հանձնաժողովում ներկայացուցիչ ընդգրկելու՝ Դոնթի բանաձևը, ըստ որի՝ որոշիչը ՀՀԿ-ն է, իսկ ընդդիմության ձայնը հաշվի չի առնվում, այսինքն առանցքային երկու՝ քաղաքական հարցերի և իրավական հարցերով ու մարդու իրավունքի հանձնաժողովները փակ են դառնում ընդդիմության համար»:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ այդ պատճառով հրաժարվում է մասնակցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին հանձնաժողովներում տեղաբաշխման քննարկումների նիստերին, սակայն կշարունակի մնալ հայաստանյան պատվիրակության մեջ:

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն փորձում է պարզել դեղորայքի գների բարձրացման պատճառները’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման՝ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը’