‘
Բելառուսի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միջև երկխոսություն կարող է սկսվել միայն Մինսկի կողմից մի քանի պայմաններ կատարելու դեպքում՝ մահապատժի վերացում, բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում և «առաջընթացի էական, զգալի և ճշտվելու ենթակա ձեռքբերումներ՝ Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական սկզբունքների պահպանման բնագավառում», նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը: «Այդ երկխոսության մեջ պետք է պարբերաբար ընդգրկվի Բելառուսի քաղաքացիական հասարակությունը»,- ընդգծել են հանձնաժողովի անդամները:
Նախօրեին եվրապատգամավորները հանդիպել են բելառուսցի իրավապաշտպանների հետ, որից հետո հանձնաժողովը « Բելառուսի կառավարությունից կրկին պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 11 քաղաքական բանտարկյալներին», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘