‘ԵԽԽՎ-ի շենքի դիմաց գոռում են՝ «Սերժիկ, հեռացիր»’

1661

Ստրասբուրգում, ԵԽ շենքի դիմաց «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» կարգախոսով արդեն երրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում: ըստ Aravot.am-ի, քաղբանտարկյալ, Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանն էլ երրորդ օրն է հացադուլ է հայտարարել: Նա հանդիպում եւ բացատրություն է պահանջում Ֆրանսիա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Այս պահին էլ ԵԽ շենքի դիմաց նույն կարգախոսով բողոքի ակցիան շարունակվում է: Տասնյակ ցուցարարներ ԵԽ շենքի դիմաց «Սերժիկ հեռացիր» են կանչում: Հացադուլ հայտարարած Գեւորգ Մանուկյանը Aravot.am-ին ասել է, որ հացադուլն անժամկետ է. «Մինչեւ չհասնեմ իմ արդարացի պահանջին, չեմ դադարեցնելու: Պահանջում եմ հանդիպում Սերժ Սարգսյանից, նա պետք է ինձ բացատրի` ինչու մեզ դարձրեց թափառական: Ես նրան նաեւ ասելիք ունեմ` դադարեցրու արտագաղթը, վերջացրու այդ աղետը, լացս գալիս է, երբ տեսնում եմ` տասնյակ ընտանիքներ ինչպես են օրերով հերթ կանգնում քաղաքական ապաստան ստանալու համար»: 

Ավելին

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Հետքի» խմբագրի խոսքի հետքերով’
Հաջորդ հոդվածը‘Ռեժիսոր Շոն Մաքալիսթեր. Սկսնակ ռեժիսորներին խորհուրդ եմ տալիս հեռանալ կնոջից և գնել լավ տեսախցիկ’