‘
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ինչպես տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ԵԽԽՎ նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Պատվիրակության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:
Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը Անն Բրասերին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից:
‘