ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների մասին

552

Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության/Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքները»։

Նույնանուն զեկույցը պատրաստել է  իռլանդացի խորհրդարանական Փոլ Գավանը՝ այն տվյալների հիման վրա, որ հավաքվել է Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում։

Երկու երկրները Եվրոպայի Խորհրդին միացել են 2001 թ․ հունվարին և պարտավորվել են հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

 «2020 թ․վեցշաբաթյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում»,- ասվում է փաստաթղթում։ Բանաձևն անդրադառնում է բոլոր կարևորագույն հարցերին, որոնք դեռ չեն լուծվել ռազմական գործողությունների ավարտից  և զինադադարի մասին պայմանագիր կնքելուց հետո։ Զեկույցում դրույթ կա պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվության, ռազմական հանցագործությունների մասին՝ թե՛ ռազմական գործողությունների ընթացքում և թե՛ռազմագերիների և անհետ կորածների վերաբերյալ՝ դրանց ավարտից հետո, մտահոգություն է արտահայտվում հայ-ադրբեջանական սահմանին ետպատերազմյան միջադեպերի և մշակութային ժառանգության ավերումների կապակցությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները «դեմ» են քվեարկել, սակայն բանաձևն ընդունվել է 47 «կողմ» ձայնով։

Վեհաժողովը, մասնավորապես, ընդգծել է բոլոր ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտությունը և մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների ճակատագրի նկատմամբ՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ վերադարձնել նրանց։

Նշելով, որ «թշնամանք հրահրելը երկու կողմերի հիմնական խնդիրն է», ԵԽԽՎ-ն մասնավորապես ընդգծել է, որ, այսպես կոչված՝ «Ռազմավարների պուրակը» Բաքվում լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ հայերին նման կերպ պատկերելը «մեծացնում է անհանդուրժողականության մակարդակը և չպետք է տեղ գտնի թանգարանում կամ հանրության շրջանում»։

Վեհաժողովը ողջունել է և խրախուսել զոհերի աճյունների վերադարձը երկու կողմերից՝ արժանին մատուցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ռուսաստանյան խաղաղապահ ուժերին՝ «նրանց ունեցած արժեքավոր ավանդի համար»։ Նշելով, որ «1991-1994 թթ․ պատերազմից հետո մոտավորապես 3 890 ադրբեջանցիներ և 1 000 հայեր դեռևս համարվում են անհետ կորած», ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել, որ «այդ ուղղությամբ աննշան առաջընթաց է գրանցվել», և կողմերին առաջարկել է «վերսկսել աշխատանքը միջկառավարական հանձնաժողովի մակարդակով և ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ»։

«Երկարատև հակամարտությունը աղետալի հետևանքներ է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության և սեփականության վրա, ինչի պատասխանատվությունը կրում են թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը»,- ասվում է բանաձևում։ Վերջին պատերազմի արդյունքներով՝ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել այն դիսկուրսի առիթով, որը քարոզում է «կովկասյան աղվանական» ժառանգությունը՝ նրա փոխարեն, ինչը համարվում է «հայկական», և կոչ է անում «ՅՈՒՆԵՍԿՕ-ին անսահմանափակ կերպով թույլ տալ երկու երկրներում ուսումնասիրել բոլոր օբյեկտներին պատճառված վնասները և այդ դիսկուրսը, որպեսզի համոզվեն, որ կողմերից ոչ մեկը մանիպուլյացիայի չի դիմում»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՍարկոզին մեղավոր է ճանաչվել 2012 թ․ ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման գործով
Հաջորդ հոդվածըԱՄՆ գլխավոր շտաբի պետը Աֆղանստանում պարտությունն անվանել է ռազմավարական ձախողում