‘ԵԽԽՎ-ն դատապարտել է Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար’

1216

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեն դատապարտել է Ադրբեջանին դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան օգտագործելով` Ռամիլ Սաֆարովին ազատելու համար: Այդ մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Բրյուսելում նիստի ժամանակ հանձնաժողովը Մեծ Բրիտանիայից պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման բանաձև է ընդունել, որտեղ ասվում է, որ Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը «միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքների և օրենքի գերակայության խախտում է»:

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2007թ. Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ սպանելու համար: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել: 

Նախորդ հոդվածը‘350 մլն դրամ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համար’
Հաջորդ հոդվածը‘Գորբաչով. Արևմուտքը «հաշտվել է» Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելու հետ’