Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից տեղեկանում ենք, որ հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022 թ․) բանաձևը:
Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: