‘ԵԽԽՎ-ում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ‘

1416

Եվրոպայի Խորհրդի ամառային նստաշրջանի պլենար նիստի ավարտին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների  հանդիպում՝ ամբողջական կազմով։ Հանդիպումը տեւել է  մոտ 2 ժամ։ Այս մասին հաղորդում է «Նոյան տապան» լրատվական գործակալությունը:

Հանդիպումից հետո Ժան-Կլոդ Մինյոնն այն գնահատել է որպես բարի կամքի հանդիպում։ “Սա հանդիպում էր ընկերների, ադրբեջանցիների, հայերի, պառլամենտականների միջեւ Վեհաժողովի նախագահի մասնակցությամբ։ Մենք որոշում ենք կայացրել հանդիպել այստեղ՝ ժողովրդավարության տանը, որպես ընկերներ եւ քննարկել այն, թե ինչպես ենք մենք կարողանալու կառուցել մեր գործունեությունը։ Պետք է նշեմ, որ ես զգացի, որ երկու կողմերի մոտ էլ առկա էր  համատեղ գործունեության անկեղծ ցանկություն եւ քաղաքական կամք։ Մենք որոշեցինք շարունակական դարձնել նման հանդիպումները։ Հանդիպումները կայանալու են նաեւ այլ նստաշրջաններին”։

Ավելի մանրամասն տեղեկություն հանդիպման մասին դեռեւս չի հաղորդվել։

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի պետի անմարդկային վերաբերմունքի պատճառով կալանավորը կուլ է տվել 50 երկաթե դետալ’
Հաջորդ հոդվածը‘Ողջի գետի մոտ հանքի շահագործումը շարունակվում է’