‘
ԵԽԽՎ հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ եվրոպական ժողովրդական կուսակցության խումբը (Group of the European people`s party), ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽԽՎ գործող ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, РИА Новости-ին տեղեկացրել է այդ կառույցում իր աղբյուրը: Ըստ թերթի՝ անվստահության օգտին քվեարկել է 38 պատգամավոր, դեմ՝ 28-ը: Խմբի անդամ հանդիսացող Ագրամունտը նիստին չի մասնակցել:
Ավելի վաղ ԵԽԽՎ Բյուրոյի նիստում Ագրամունտի շուրջ իրավիճակի հետ կապված որևէ հատուկ հայտարարություն չի արվել:
Ապրիլյան նստաշրջանի սկզբին ԵԽԽՎ ղեկավարը սխալ էր անվանել մարտ ամսին Սիրիա կատարած իր այցը, ինչից անմիջապես հետո եվրապատգամավորները պահանջել էին վստահության քվեարկություն անցկացնել: Սակայն կազմակերպության կանոնադրությունը ընտրված պաշտոններից, մասնավորապես՝ ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մեխանիզմներ չի առաջարկում, այնպես որ Ագրամունտը միայն կամավոր կարող է թողնել պաշտոնը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘