‘ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող. Ադրբեջանում կա 85 քաղբանտարկյալ. Մամուլ’

644

ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը երեկ Վեհաժողովի քննարկմանն է ներկայացրել իր հեղինակած` «Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով հաջորդական միջոցներ» զեկույցը: Զեկույցի հեղինակը նշում է, որ չնայած գործադրված ջանքերին` Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը դեռևս լուծված չէ: Ավելին` Ք. Շտրասերը ներկայացնում է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով նոր դեպքեր, որոնց շարքում են մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների ու ակտիվիստների, լրագրողների, բլոգերների ու խաղաղ ցույցերի մասնակիցների տևական ազատազրկումները: Շտրասերը հիշեցնում է նաև, որ իրեն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր` ուսումնասիրություններ կատարելու համար, և իր զեկույցն ինքը կազմել է տարբեր ՀԿ-ների ներկայացրած տվյալների հիման վրա: Ըստ Շտրասերի` այս պահին Ադրբեջանում կա 85 քաղբանտարկյալ, որոնց անունները նա զեկույցում մեկ առ մեկ թվարկում է:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Քաղաքացիական պայմանագիրը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կամ վարչապետը, կամ Արա Բաբլոյանն իր ապահովագրական ընկերությունը վաճառել է «Ռոսգոսստրախ Արմենիային» ‘