‘ԵԽ Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բռնությունը ԼՂ հակամարտության գոտում’

733

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը հայտարարությունով է հանդես եկել Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 10-ին կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Հայտարարության մեջ քարտուղարը կոչ է արել հակամարտության կողմերին լիցքաթափել լարվածությունը: 

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ շփման գծում զինված միջադեպերից հետո կայացած հանդիպումը դրական քայլ է՝ ԵԽ անդամ երկու երկրների միջեւ երկխոսության վերականգնման ուղղությամբ:

«Կոչ եմ անում կողմերին անել հնարավորը՝ դադարեցնելու վերջին օրերին երկու կողմերից զոհերի մեծ թվի հանգեցրած բռնությունը: Ես կցանկանայի նաեւ իմ խորին ցավակցությունը հայտնել բոլոր զոհերի հարազատներին: Բռնություն չպետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների միջեւ, կազմակերպություն, որը կյանքի իրավունք է երաշխավորում բոլոր եվրոպացիների համար», — ասված է Յագլանդի հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է բանաստեղծուհի Մետաքսեն ‘
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը բողոքարկել է դատավճիռը’