‘ԵԽ զեկույցը՝ Հայաստանում կոռուպցիայի մասին. Ա1+’

1091

Ա1+-ի փոխանցմամբ, Եվրոպայի խորհուրդը հորդորում է Հայաստանին քայլեր ձեռնարկել պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու ուղղությամբ:
Կայքը նշում է, որ Հայաստանի վերաբերյալ այսօր հրապարակված զեկույցում Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) նշում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայ հասարակության համար կարևոր խնդիրներից, չնայած նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցը տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը:
Զեկույցը մասնավորապես դիտարկում է իրավիճակը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիան կանխելու տեսանկյունից:
Հայաստանում դատական համակարգը հակված է կոռուպցիայի և ունի անկախության պակաս: Կան նաև մտահոգություններ լիազորությունների հստակ բաժանման, հանրային որոշումների կայացման գործընթացում՝ ոչ բավարար թափանցիկության հետ կապված:

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Կասեք՝ մի համաձայնագիր էլ Սերժ Սարգսյանը ստորագրի’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան Տիգրան Եգորյանին թույլ չեն տալիս հանդիպել Վ. Գասպարիին’