‘ԵԽ. Հելսինկիում Թրամփը կարող է զարմացնել դաշնակիցներին’

3167

‘

Ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփը Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կարող է որևէ անակնկալ քայլ անել՝ ցնցելով թե՛ իր վարչակազմին և թե՛ եվրոպացի դաշնակիցներին, հայտարարել է Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Կոգլիչեկը:

«Ելնելով Թրամփի վարքագծից՝ ես սպասում եմ, որ Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա կարող է այնպիսի անսպասելի քայլ անել՝ դրանով ցնցման մատնելով ինչպես սեփական վարչակազմին, այնպես էլ եվրոպացի դաշնակիցներին: Ըստ իս՝ ամերիկյան նախագահը միշտ ինչ-որ հաղթաթուղթ ունի պահած»,- ասել է պատգամավորը:

Եվրապատգամավորի խոսքով՝ Թրամփը, նույնիսկ խորանալով արտաքին քաղաքական խնդիրների մեջ, կարողանում է դրանում գտնել ինչ-որ ներքաղաքական ասպեկտ, որպեսզի մի անգամ ևս խայթի ԱՄՆ-ում իր քննադատներին:
Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ներկա ու նախկին պաշտոնյաների գազալցակայանները խուսափել են հարկեր վճարելուց’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ի ակաունտը կարելի է ժառանգել’