ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են Հայաստան

434

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։ Այս տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը և ներկայացրել վերադարձածների ցանկը. Հրաչիկ Արամի Գալստյանը (ծնված՝ 1990թ.), Մկրտիչ Վալիկոյի Դիլանյանը (ծնված՝ 1982թ.), Գագիկ Վալերիի Հարությունյանը (ծնված՝ 1982թ.), Ռադիկ Ռազմիկի Պողոսյանը (ծնված՝ 1990թ.), Անդրանիկ Գարեգինի Ղեւոնդյանը (ծնված՝ 1973թ.), Արթուր Սիրվենի Նազարյանը (ծնված՝ 1978թ.), Մարատ Ժորայի Շահինյանը (ծնված՝ 1977թ.), Սեւակ Աղվանի Պետրոսյանը (ծնված՝ 1984թ.), Կարլեն Ռուբիկի Ստեփանյանը (ծնված՝ 1974թ.), Հայկ Լեւոնի Վասիլյանը (ծնված՝ 1984թ.):

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» ուժեղ էր «Էլչեից» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)