ԵԽ-ն չի բացառում նավթային էմբարգոյի հարցի լուծումն առանց Հունգարիայի

700

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը, ՌԴ-ից նավթի ներմուծման վրա արգելք դնելու բանավեճերի ֆոնին, խոսել է Բուդապեշտի օգտին փոխզիջումների գնալու դեմ և չի բացառել, որ հարցը կարող է լուծվել առանց Հունգարիային ներգրավելու։

«Անկեղծ ասած՝ ես արդեն հոգնել եմ նրանից, որ ողջ Եվրամիությունը պետք է հետևի տատանվողներին, երբ հարցը հասնում է սանկցիոն որոշումներ կայացնելուն»,-  Եվրամիության 27 պետությունների և կառավարությունների հերթական գագաթնաժողովից առաջ հայտարարել է Վեբերը DPA գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արգելափակի Ռուսաստանի դեմ սահմանափակումները, հարկ կլինի փնտրել միջկառավարական լուծումներ՝ առանց Հունգարիայի մասնակցության։ Ըստ Վեբերի՝ Օրբանին պետք է ցույց տալ, որ ինքը չի կարող ԵՄ-ի մնացած մասին անընդհատ պահել պատանդի կարգավիճակում։

Միևնույն ժամանակ, Եվրամիությունում պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԳՆ ղեկավարը հայտարարել է Բելառուսի անվանափոխության մասին
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել հունիսյան խաղերին