‘ԵԽ-ն պահանջում է բացահայտել ակտիվիստների վրա իրականացված հարձակումները’

1843

«Ազատությունը» հաղորդում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է հրապարակել` անդրադառնալով վերջին շրջանում հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների դեմ իրականացվող  հարձակումներին:

«Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»,- նշում է Մուլժնիեկսը:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Չեխիա. 2:1. ԱԱ 2014-ին մասնակցելու հույսեր’
Հաջորդ հոդվածը‘Պալաչի արժանապատիվ քայլը (Տեսանյութ)’