‘ԵԽ օմբուդսմեն. ՀՀ դատարանների անկախության խոչընդոտը նախագահի վճռորոշ դերն է’

1095

Հայաստանի դատական համակարգի անկախության կայացման հիմնական խոչընդոտը դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացում նախագահի ինստիտուտի վճռրոշ դերն է, փաստում է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի զեկույցը:

2014-ի հոկտեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքներն ամփոփոխ զեկույցում ԵԽ օմուդսմենը նշում է, որ Հայաստանում նախագահը ներգրավված է Արդարադատության խորհրդի կողմից առաջարկված դատավորների թեկնածություննների ցուցակի հաստատման, ինչպես նաև թեկնածությունների վերջնական նշանակման կամ դատավորների լիազորությունների դադարեցման գործընթացում: 

«Ունենալով հանդերձ ԱԽ-ի ցանկացած առաջարկը մերժելու իրավունքը՝ նախագահը միաժամանակ օրենքի ուժով պարտավոր չէ բացատրել իր որոշման պատճառները, և գոյություն չունի նախագահի որոշումները վիճարկելու ընթացակարգ: Եվրոպայի խորհրդի փորձագետները, ովքեր վերլուծել են այս համակարգը, եզրակացրել են, որ դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացում նախագահի վճռորոշ դերը համահունչ չէ եվրոպական ստանդարտներին: Փորձագետները համարում են, որ այդ ընթացակարգում նախագահի դերը պետք է սահմանափակել ֆորմալ դերակատարմամբ, իսկ որոշումների կայացման բուն իրավասությունը պետք է պատկանի դատական համակարգի ինքնակառավարման մարմիններին: ԱԽ-ի առաջադրած դատավորին նշանակելու կամ մերժելու՝ Հանրապետության նախագահի անսահմանափակ հայեցողական լիազորությունը նշվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ 2014 թվականի եզրակացության մեջ: Վենետիկի հանձնաժողովը եզրակացրել է, որ դա կարող է կոնֆլիկտ առաջացնել նախագահի և ԱԽ-ի միջև՝ այդ կերպ դժվարություններ առաջացնելով դատարանների պատշաճ գործունեության առումով և վնաս պատճառելով դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության»,- ասված է զեկույցում:

ՄԻ հանձնակատարը վերոհիշյալ ռիսկերը և նշանակմ ան ու առաջխաղացման գործընթացի քաղաքականացման վտանգը նվազեցնելու համար առաջարկում է վերանյել Նախագահի իրավասությունները,  օրիննակ՝ սահմանել ԱԽ-ի առաջարկի մերժումը պատճառաբանելու պարտավորությունը կամ նման մերժման հնարավորությունը  սահմանափակել միայն որոշակի հիմքերով:

 

Նախորդ հոդվածը‘Ալեգրի. «Սկուդետոն նվաճելն իրական նպատակ է, Չեմպիոնների լիգան՝ երազանք»’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Արևմուտքը Նեմցովի սպանությունն օգտագործում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ‘