‘
Եկատերինբուրգի ոստիկանության բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Իսետ գետի մոտ գտնվող կրկեսից ոչ հեռու կոկորդիլոս են տեսել:
Կենդանու մոտ մարդ չի եղել: Ոստիկանությանը դեռ չի հաջողվել բռնել կոկորդիլոսին՝ այն թաքնվել է ջրի մեջ:
Սվերդլովսկի մարզի ոստիկանությունը դիմել է Եկատերինբուրգի բնակիչներին՝ հորդորելով զգոն լինել: «Եթե նկատեք կոկորդիլոսին, ինքնուրույն ոչ մի բան մի ձեռնարկեք, անպայման հայտնեք դրա մասին ներքին գործերի օրգանների աշխատակիցներին», — РИА-Новости-ն փոխանցում է տեղի ՆԳՆ հայտարարությունը:
‘