‘Եկատերինբուրգում չեղյալ են հայտարարել Անդրեյ Մակարևիչի համերգը’

1004

Եկատերինբուրգը դարձել է հերթական քաղաքը, որտեղ չեղյալ են հայտարարել Անդրեյ Մակարևիչի և նրա «Կրեոլյան տանգոյի նվագախումբ» խմբի համերգը:

Համերգը չեղյալ հայտարարելու մասին տեղեկացնում է Եկատերինբուրգի «Կոսմոս» համերգային դահլիճի կայքը, որտեղ դեկտեմբերի 13-ին նախատեսված էր այն անցկացնել: Ընդ որում՝ համերգի կազմակերիչները ներողություն են խնդրում «պատճառված անհարմարությունների համար», սակայն համերգը չեղայլ հայտարարելու պատճառները չեն նշում:

Դրանից առաջ երաժիշտների համերգները հետաձգվել են ռուսաստանյան մի շարք  քաղաքներում, մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Մակարևիչի շոուն չի կայանա նաև Բաքվում: Երաժշտի խոսքով՝ Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները վախեցել են հնարավոր «պրոուկրաինական ելույթներից»:

Օգոստոսին Մակարևիչը ելույթ էր ունեցել ուկրաիանական Սվյատոգորսկում, Դոնբաս քաղաքում, որը դրանից քիչ առաջ ուկրաիանական զինվորականները ետ էին խլել Ուկրաինայի արևելքում հայտարարված «ժողովրդական հանրապետությունների» կողմնակիցներից: Այն ժամանակ ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ քննադատեցին Մակարևիչին՝ Ուկրաինայի զինվորականների կողմից վերահսկվող տարածքում ելույթ ունենալու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում Բաքվի գործընկերներից հետ մնալ քաղբանտարկյալների թվով ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարին խոստացել է համոզել աշխարհազորայիններին ‘