Պետք է պատրաստվել գազի մատակարարման իսպառ դադարեցմանը

330

Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լյայենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների նվազեցման պայմաններում Եվրոպան պետք է պատրաստվի դրանց իսպառ դադարեցմանը, ինչը, նրա կարծիքով, վաղ թե ուշ լինելու է։

Եվրահանձնաժողովի նախագահը նման կարծիք է հայտնել երկուշաբթի DPA գործակալությանը տված հարցազրույցում։

«Հիմա Ռուսաստանն ընդամենը մասամբ է մատակարարում կամ առհասարակ չի մատակարարում կապույտ վառելիքը ԵՄ 12 անդամ երկրների։ Ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի վատթարագույն տարբերակին՝ վաղ թե ուշ գազի մատակարարման լիակատար դադարեցմանը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Միաժամանակ, ռուսաստանյան գազի մատակարարումից քիչ կախվածություն ունեցող երկրներին նույնպես նա կոչ է արել մասնակցել էներգիայի խնայողության ջանքերին։ «Նույնիսկ ԵՄ անդամ այն պետությունները, որոնք գրեթե գազ չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել մեր ներքին շուկա գազի մատակարարման դադարեցման հնարավոր հետևանքներից»,- նշել է  ֆոն դեր Լյայենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» համաձայնության է հասել Ֆրանսիայի հավաքականի խաղացողի հետ
Հաջորդ հոդվածըՄագնուս Կարլսենը՝ SuperUnited Rapid & Blitz Croatia-ի հաղթող