‘Եղանակը կպատմի, թե ինչ հիվանդություն ունեք’

1265

Սառը օդից շնչահեղձ եք լինում

Սա խոսում է շնչառական կենտրոնի խանգարումների մասին, որի հնարավոր պատճառներն են՝

— Բրոնխների բորբոքումը: Կարելի է այցելել թոքաբանին կամ քիթ-կոկորդ-ականջաբանին:
— Սրտի կորոնար հիվանդության առաջին նշանները. սառը օդի հետևանքով շնչառական սպազմը դրա առաջին ախտանիշներից է: Ռիսկի խմբում են 45-55 տարեկան տղամարդիկ: Եթե կան այսպիսի ախտանիշներ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության, հոգնածության, գունատության դեպքում, պետք է անհապաղ դիմել սրտաբանին:

Ցրտերի ընկնելուն պես սկսում է ցավել կամ պտտվել գլուխը

Կա 2 տարբերակ՝ կամ սա ալերգիա է ցրտի նկատմամբ, երբ մազերի սոխուկները ցուրտ օդի հանդեպ դառնում են զգայուն, կամ էլ՝ սա ուղեղի անոթների միկրոսպազմի հետևանք է, որն ակտելոսկլերոզի (անութներում խոլեստերի առաջացում, հետևաբար դրանց նեղացում) առաջին ազդանշանն է: Եթե սրանք հաճախակի կրկնվող երևույթներ են, ապա ցանկալի է այցելել նյարդաբանին:
    
Չորանում և ճաքճքում է ձեռքերի և շուրթերի մաշկը

Սա նշանակում է, որ ճարպալույծ վիտամինները (հատկապես վիտամին Е-ն) վատ են մարսվում: Այս երևույթը կարող է հանդիպել մարսողության խանգարումների՝ հատկապես գաստրիտի, ինչպես նաև լյարդի խնդիրների առկայության դեպքում: Ոչ մի դեպքում չի կարելի ցավը մեղմացնել սոդայի լուծույթով: Այս դեպքում գաստրոէնտերոլոգին այցելելու Ձեր հերթն է:

Արմունկների վրա հայտնվել են կոշտացած մաշկի հատվածներ

Սա իմունիտետի անկման և A և B վիտամինների պակասի նշան է: Այնպես որ, անպայման Ձեր սննդակարգ մտցրեք թարմ գազար, ձու, տավարի և ձկան լյարդ: Իսկ չոր արմունկները փափկեցնելու համար կարելի է օգտագործել ձիթայուղով փաթաթաններ (20 րոպե քնելուց առաջ):

Նույնիսկ եթե տաք եք հագնված, խոնավ եղանակին դողում եք, և ձեռքերը սառն են

Կարելի է ստուգել վահանագեղձը. հորմոնների արտադրության խանգարումների դեպքում վատանում է օրգանիզմի ջերմակարգավորումը: Վահանագեղձի խանգարումների հանդեպ ամենազգայունը նյարդային համակարգն է:  

                                                                                                                                                                          doctors.am

Նախորդ հոդվածը‘Գրագողության մեջ «բռնված» Գերմանիայի Կրթության նախարարը հրաժարական կտա ‘
Հաջորդ հոդվածը‘Դպրոցի տնօրենը, կեղծելով ուսուցչի ստորագրությունը, հափշտակել է նրա աշխատավարձը’