‘
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 6-ին սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում, ըստ նախնական տեղեկությունների, առանձին շրջաններում հավանական կլինեն նաև առատ անձրևները։
Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-12մ/վրկ:
Գիշերը սպասվում է +18+20, ցերեկը` +32+34, երեկոյան` +24 +26 աստիճան:
Հաղորդում են «Մետեո TV»-ից:
‘