‘Եղանակն ընդդեմ օլիմպիական խաղերի. Որոշ մրցումներ տեղափոխվում են ‘

718

Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել սնոուբորդինգի որակավորված մրցումները, որը, ըստ նախատեսվածի՝ պետք է մեկնարկեր այսօր՝ ժամը 11:00-ին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մրցումները ժամը 11:00-ից հետաձգվել էին մինչեւ 12:15-ը, բայց քանի որ եղանակային պայմանները, որոնք էլ հենց  հետաձգման հիմք էին հանդիսացել, չեն բարելավվել, որոշում է կայացվել ամբողջությամբ չեղյալ համարել մեկնարկը:

Ընդ որում, տեղեկություններ կան, որ մրցույթի եզրափակիչ փուլը, այդուհանդերձ, կարող է անցկացվել այսօր՝ օրվա ընթացքում:

Փոփոխության է ենթարկվել նաեւ բիատլոնիստների մրցումների օրակարգը: Նախօրեին՝ ամպամածության պատճառով հետաձգվել է 15 կմ երկարությամբ տղամարդկանց մրցավազքը, որը նոր ժամանակացույցի համաձայն պետք է կայանար այսօր՝ ժամը 10-ին, բայց նորից հետաձգվել է: Նոր տեղեկություններով, մեկնարկը կտրվի 15:30-ին:  

Օլիմպիաական խաղերի գլխավոր օդերեւութաբան Վալերի Լուկյանովը ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է, որ մառախուղը կցրվի միայն կեսօրին, սակայն երեկոյան տեսանելիությունը կրկին կվատանա:  

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Մեծություններ և միջակություններ’
Հաջորդ հոդվածը‘Ախմախություն առանց սահմանների. Ս.Սարգսյանի հակասահմանադրական ելույթը ‘