‘Եղանակ. Ամառը չի զիջում դիրքերը’

740

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

05-06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 03-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, 05-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում` սեպտեմբերի 03-04-ին, 07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

05-06-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետության» գրոհայինները սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ անդամ երկները քննարկել են մարզական մի շարք միջազգային կազմակերպություններին Ռուսաստանի անդամակցության հարցը ‘