‘Եղանակ. Այսօր սպասվում է +35 աստիճան’

729

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում օգոստոսի 14-15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-18-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:  Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Այժմ Երևանում 30 աստիճան տաքություն է:

Նախորդ հոդվածը‘Էրդողանն առաջին այցը կկատարի Ադրբեջան’
Հաջորդ հոդվածը‘Պելեի վերջին կիրքը’