‘Եղանակ. Առաջիկա օրերին որոշ տեղերում կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն’

737

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-13-ին Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:

Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:  

Երևանում՝

Հունվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:

Երևանի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • • Օդի առավելագույն ջերմաստիճան`      11.90C (1902 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -25.00C (1886 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան`     -3.10C

Նախորդ հոդվածը‘Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են’