‘Եղանակ. բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ’

982

Հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում հնարավոր են ինտենսիվ և տևական անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝
       
Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 5-7 աստիճանով, 5-7-ին նույնքան կբարձրանա:

Երևանում`
 
Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն


Նախորդ հոդվածը‘Հանդիպում դեսպանների հետ՝ դեսպանի օբյեկտում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից՝ վնասելով հարակից տները’